ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունակ չէ Իրանի հանդեպ իրականացվող քաղաքական ռազմավարության մեջ իրական փոփոխություններ մտցնել։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։
Նախագահը հիշեցրել է, որ Օբաման խոստացել էր փոխել Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մոտեցումները եւ վերացնել մի քանի երկրների, այդ թվում՝ Իրանի հետ ունեցած ճգնաժամը, սակայն նա չի արդարացրել համաշխարհային հանրության սպասումները։




























