Ռուսաստանը ցանկություն է հայտնել մասնակցել Իրան-Հայաստան նավթատարի շինարարությանը՝ 10 տոկոսի չափով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով, Հայաստանում լուրջ հույսեր են կապում նավթամուղի եւ նավթամթերքների պահեստարանի շինարարության հետ: Նախարարը նշել է, թե շինարարական աշխատանքները սկսվելու են 2009 թ.-ի վերջին-2010 թ.-ի սկզբին:
Նշենք, որ առաջին փուլում նախատեսվում է նավթամթերքները Իրանից հասցնել Երասխ, ապա տարածել Հայաստանի ողջ տարածքով: Պատրաստի ապրանքի առաքումը կիջեցնի վառելիքի գները Հայաստանում:




























