Apple-ի կորպորացիան դադարեցրել է iPhone-ի վաճառքը Չինաստանի իր խանութներում, քանի որ դրանցից մեկում բախումներ են տեղի ունեցել հաճախորդների եւ վաճառողների միջեւ:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 13-ի առավոտյան` Պեկինի առեւտրական կենտրոնում: Խանութի դռների մոտ գիշերվանից մեծ հերթ է հավաքվել` սպասելով iPhone 4S-ի վաճառքին:

Նշված ժամին խանութը չի բացվել, իսկ մարդիկ սկսել են ձվեր նետել խանութի վրա: Ծեծկռտուք է սկսել գնորդների եւ ոստիկանության միջեւ, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Apple-ում պարզաբանում են, որ պեկինյան խանութի աշխատակիցները դռները չեն բացել խանութի աշխատակիցների առաջ հենց նրանց շահերից ելնելով. մարդիկ չափազանց շատ են, եւ կար ճնշման վտանգ:

«Նրանք կոտրել են իրենց վաճառողների սիրտը»,-մեկնաբանել է ընկերության գնորդներից մեկը: