Դամասկոսի արևելքում քրիստոնեական եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Սիրիայի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Գործակալության տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է:

Ավելի վաղ, առողջապահության նախարարությունը հայտնել էր մոտ 20 զոհի և 50-ից ավելի վիրավորների մասին: