Իրանի հանդեպ հավելյալ պատժամիջոցները, ինչպես նաեւ հնարավոր հարվածը միջազգային հանրության կողմից կդիտարկվի որպես այդ երկրում վարչակարգի փոխման փորձ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Գենադի Գատիլովը:
ԱԳՆ ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ արեւմտյան երկրների կողմից ընդունված միակողմանի պատժամիջոցները, որոնք դուրս են գալիս ՄԱԿ-ի ԱԽ շրջանակներից, բացասական ազդեցություն են գործում Իրանի բնակչության, նրա տնտեսության վրա: Այդ գիծը խաթարում է միջազգային հանրության ջանքերը` Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծելու հարցում:
Ներկայացնելով ռուսական կողմի դիրքորոշումը` Գաթիլովը նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած նախկին պատժամիջոցները հաշվի առնելու դեպքում, ապա այդ պատժամիջոցներն արդեն սպառել են իրենց, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























