Ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին առնչվող միջադեպը չի կարելի սովորական դեպք համարել։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գևորգյանը։
Գևորգյանը նշել է, որ վարչապետ Փաշինյանի նախաձեռնած հայտարարությանն ի պատասխան՝ Սամվել Կարապետյանի հայտարարությունը Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու վերաբերյալ բացասական է գնահատվել։
Փորձագետը չի անդրադարձել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքների էությանը՝ հիշեցնելով, որ նա իրավաբան չէ։ Նա սահմանափակվել է պարզապես հիմնավորված հանրային հետաքննության անհրաժեշտությունը նշելով։
«Դա սովորական դեպք չէ. խոսքը մի մարդու մասին է, որն այստեղ արտադրություն ունի, տիրապետում է ՀԵՑ-ին և մարդասիրական գործունեություն է ծավալում: Դա պարզապես բենզալցակայանի տեր չէ, որն իր բենզինի մեջ էշի մեզ է լցրել (ակնաիրկ «Հաջողության ջենթլմենները» ֆիլմին - խմբ.): Դա բոլորովին այլ մասշտաբ է: Ձևացնելը, թե սա սովորական երևույթ է, միայն կսրի լարվածությունը հասարակության մեջ: Բացի դրանից, եթե չեմ սխալվում, Սամվել Կարապետյանն ունի երկքաղաքացիություն: Ենթադրում եմ, որ հավանաբար կան ռուս փաստաբաններ, որոնք իրավունք ունեն նյութեր պահանջել: Պատմությունը բավականին երկար է: Որքան գիտեմ՝ Կարապետյանը միշտ հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվում և բավականին հետևողականորեն հետևել է դրան, և ինչպես հասկանում եմ՝ սյս իրավիճակում նա նույնպես չի դուրս եկել իր դիրքորոշման սահմաններից: Այսինքն՝ նա գործել է որպես Հայ Առաքելական Եկեղեցուն զավակ», - նշել է Կարինե Գևորգյանը:





























