Բահրեյնի, Իրաքի և Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել են իրենց երկրների օդային տարածքի ժամանակավոր փակման մասին։ Ըստ պետական BNA լրատվական գործակալության՝ Բահրեյնում որոշումն ընդունվել է տրանսպորտի և կապի նախարարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությունը։
Գործակալությունը պարզաբանել է, որ այդ միջոցառումը կանխարգելիչ բնույթ է կրում և ուղղված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման համատեքստում անվտանգության ապահովմանը։





























