Սպիտակ տան ներկայացուցիչը Axios-ին հայտնել է, որ Թրամփի նպատակն այժմ պատերազմը դադարեցնելն է, և նա մտադիր է դա հասկացնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

«Մենք ցանկանում ենք համաձայնագիր և չենք ցանկանում հետագա պատերազմ», -հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ինքը՝ Թրամփը, Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Իրանը «լիցքաթափվել է»՝ հարվածելով Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազային, և այժմ խաղաղության ուղին հնարավոր է։

«Ամենակարևորն այն է, որ նրանք լիցքաթափվեն, և հուսով եմ՝ այլևս ատելություն չի լինի։ Հնարավոր է՝ Իրանը հիմա կարողանա շարժվել դեպի տարածաշրջանում խաղաղություն և ներդաշնակություն, և ես ոգևորությամբ խրախուսում եմ Իսրայելին անել նույնը», - գրել է ամերիկացի առաջնորդը։