Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կապված նամակ է ուղարկել Ֆրանսիայի սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Ջեմիլ Չիչեքը Ֆրանսիայի Սենատի նախագահին ուղղված նամակում ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, թե հայկական օրինագծի ընդունումը կարող է երկու երկրների հարաբերություններին խորը եւ արմատական վնաս պատճառել։ 

Նամակում Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշել է, թե պահպանում է այն հույսը, որՍենատի նախագահի ողջախոհ գործողությունների գործողությունների արդյունքում կկանխվի հայկական օրինագծի ընդունումը։

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ օրինագիծը պետք է հունվարի 23-ին քվեարկության դրվի Ֆրանսիայի Սենատում։