Հայաստանի ֆինանսական շուկայում դրամը շարունակում է թուլանալ ամերիկյան դոլարի եւ մյուս արժույթների նկատմամբ: Այսօր` հունվարի 13-ին դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 389.11 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.14 %-ով կամ 0.56 կետով:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 2.7 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլարի առքի փոխարժեքը սահմանել են 388 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 390 դրամ է: