Հայտնի ուրալցի դրամատուրգ Նիկոլայ Կոլյադան հայտնվել է նախընտրական անցուդարձի կենտրոնում: Այսօր` հունվարի 13-ի գիշերը, Եկատերինբուրգում նրա թատրոնի պատերին փակցրել են Պուտինի պաչպչված պատկերով պաստառներ: Տեղի ունեցածի մասին Կոլյադան հայտնել է LiveJournal-ի իր էջում: «Առավոտյան երբ ես գնացի թատրոն, ողջ թատրոնը նման պաստառներով էր պատված: Տեքստն այսպիսին էր. «Ողբերգություն եւ ֆարս երկու գործողությամբ. 2012 թ. մարտի 4: Նոր բեմադրություն խաբեբայի եւ կրակոտ սիրո մասին: Նիկոլայ Կոլյադա. Դիմակահանդես»:
Հիշեցնենք, որ 2012-ի մարտի 4-ին տեղի կունենան Ռուսաստանի նախագահական ընտրությունները:
«Ես սա կապում եմ նրա հետ, որ ընդգրկվել եմ Պուտինի աջակցության խմբում»,-ասել է նա:



























