«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ ինչպես ամանորյա գիշերն, այնպես էլ հաջորդող հանգստյան օրերին Հայաստանի ամբողջ տարածքում ընկերության բոլոր տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան:  Խափանումներ չեն գրանցվել  ոչ ֆիքսված եւ ոչ էլ բջջային ցանցերի աշխատանքում: 

Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2011թ-ի դեկտեմբերի 31-ին եւ 2012թ-ի հունվարի 1-ին Beeline բջջային ցանցի բաժանորդներն իրականացրել  են 5.1 միլիոն զանգ` 1 րոպե 19 վայրկյան միջին տեւողությամբ: Ֆիքսված ցանցի բաժանորդները կատարել են շուրջ 4 միլիոն զանգ` 1 րոպե 54 վայրկյան միջին տեւողությամբ: Նշված ժամանակահատվածում Beeline բջջային ցանցի բաժանորդներն ուղարկել են ավելի քան 800 հազար SMS հաղորդագրություն: Ամանորյա տոներին Beeline ցանցում SMS հաղորդագրությունների հասցեատիրոջը հասցնելու միջին արագությունը կազմել է 3 վայրկյան, իսկ հաջողությամբ հասցրած հաղորդագրությունների տոկոսը գերազանցել է 99,8 նիշը:

Նշենք, որ ընկերության տվյալների փոխանցման կապուղիներով վերը նշված ժամանակահատվածում ստացվել/փոխանցվել է ավելի քան 217 ՏԲ  ծավալով տվյալ: Այդ ծավալը վեց անգամ գերազանցում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահպանվող տեղեկատվության ծավալը: