Սուդանում հանգստյան օրերին հիվանդանոցի վրա հարձակման հետեւանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, այդ թվում՝ երեխաներ եւ առողջապահության ոլորտի աշխատողներ, երեքշաբթի հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, հաղորդել է Reuters-ը։
Ալ-Մուջլադ հիվանդանոցի վրա հարձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը, Արեւմտյան Կորդոֆանում, Սուդանի բանակի եւ արագ արձագանքման ուժերի միջեւ ճակատի առաջնագծից ոչ հեռու։
ԱՀԿ գլխավոր տնօրենը կոչ է արել դադարեցնել առողջապահական հաստատությունների վրա հարձակումները՝ չնշելով մեղավորներին։





























