Ուկրաինան բանակցություններ է սկսում Թուրքիայի հետ գազի մատակարարման նոր ուղիների հարցի շուրջ: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի եւ քարածխի ադյունաբերության նախարար Յուրի Բոյկոն: Նա հույս է հայտնել, որ հունվարի վերջին կմշակվեն կոնկրետ առաջարկներ:
Բոյկոն հայտարարել է, որ Ուկրաինան չի դիտարկի իր գազատրանսպորտային համակարգի ուղիղ վաճառքի գործընթացը եւ պնդում է եռակողմ գազատրանսպորտային կոնսորցիումի ստեղծման հարցը: Այդպիսով, նախարարը հասկացրել է, որ Ուկրաինան համաձայն չէ գազի գների իջեցման փոխարեն գազատրանսպորտային համակարգի հանձման ռուսական առաջարկին: Այդպիսով, նա նշել է, որ Ուկրաինան ոչ ոքի հետ չի պատրաստվում պատերազմել:
«Մենք ընթանում ենք մեր ուղով: Գտնենք մոդել, որը ձեռք կտա երկու կողմերին, կնքենք պայմանագիր, եթե չգտնենք կաշխատենք ներկայիս պայմանագրով»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը մեջբերում է Ուկրաինացի նախարարի խոսքը:



























