Standard & Poor’s միջազգային վարկանշային գործակալությունը կարող է իջեցնել եվրագոտու երկրների վարկանիշներն արդեն այսօր` հունվարի 13-ին: Այդ մասին հայտնում են Wall Street Journal-ը եւ  Reuters գործակալությունը` հղում անելով ԵՄ-ի դիվանագիտական շրջանակների աղբյուրին:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին միջազգային վարկանիշային Standard&Poor’s գործակալությունը նախազգուշացրել է եվրագոտու 17 երկրներից 15-ում, այդ թվում` Ֆրանսիայում եւ Գերմանիայում, վարկային վարկանիշների հնարավոր նվազեցման մասին: