Ճապոնիայի կառավարությունում ի հայտ են եկել տարաձայնություններ իրանական նավթի ներկրումը կրճատելու կապակցությամբ: Վարչապետ Եհիսիկո Նոդան, այսօր` հունվարի 13-ին, հայտարարել է, որ նախօրեին Ճապոնիայի ֆինանսների նախարար Ձյունոմ Աձումիի արած հայտարարությունը, Իրանից նավթի ներկրման կրճատման վերաբերյալ նրա սեփական կարծիքն է եւ չի արտահայտում պետության դիրքորոշումը:

Ինչպես հայտարարել է Նոդան, այդպիսի քայլի գնալուց առաջ կառավարությունը պետք է խորհրդակցի բիզնեսի ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում է BBC-ին, Ճապոնիան հայտնվել է կախվածության մեջ նավթի ներկրումից «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Ճապոնիայի ֆինանսների նախարար Ձյուն Ազումին ամերիկյան գործընկեր Թիմոթի Գեյթների հետ հանդիպելուց հետո հունվարի 12-ին նշել է, որ Իրանին բաժին է ընկնում Ճապոնիա ներկրվող նավթի 10 տոկոսը: Խոսքը վերաբերում է Իրանական նավթի ներկրման «զգալի կրճատմանը», հայտարարել է նա` չնշելով ստույգ թվեր: