Հայկական դրամի միջին փոխարժեքն այս տարի կանխատեսվում է նախորդ տարվա մակարդակին համապատասխան՝ 392 դրամ մեկ դոլարի դիմաց։

Դրա մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի նոր կանխատեսման մեջ։

Փոխարժեքը կաջակցվի զբոսաշրջային ծառայությունների արտահանումից ստացված եկամուտների աճով և դրամական փոխանցումների հոսքով։