Ռուսաստանում` մերձոմոսկովյան Դուբնում ծեծելով սպանել են բանաստեղծ, երգերի հեղինակ Վիտալի Կալաշնիկովին: Այդպիսի եզրակացության են հանգել փորձագետները` ուսումնասիրելով Կալաշնիկովի մարմինը: «Նրա կրծքավանդակը փաստացի սեղմված էր ողնաշարին: Այդպես է լինում, երբ թռչկոտում են մարդու կրծքավանդակին»,- ասել են ոստիկանությունում:

Կալաշնիկովը Մոսկվայից եկել է Դուբնի հունվարի 6-ին եւ ընկերների հետ հանդիպումից հետո գնացել է զբոսանքի: Քննչական մարմնի վարկածով, զբոսանքի ժամանակ նա ծանոթացել է երիտասարդների հետ, եւ նրանք առաջարկել են Կալաշնիկովին խմել: Հավաքույթը շարունակվել է բնակարանում, սակայն ինչ-որ պահի երիտասարդների եւ բանաստեղծի միջեւ վեճ է բռնկվել: Կալաշնիկովը շտապ հեռացել է, սակայն երիտասարդներից մեկը գնացել է նրա հետեւից եւ հասնելով վերջինիս` ծեծելով կիսամեռ արել: 

«2012 թվականի հունվարի 7-ին հիվանդանոցից իրավապահներին ահազանգել են, որ կողոսկրերի կոտրվածքներով նրանց մոտ է տեղափոխվել  53-ամյա Վիտալի Կալաշնիկովը, ով հունվարի 12-ին մահացել է ստացած վնասվածքներից»,- ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրությունում, հայտնում է «Росбалт»-ը: