Մյանմարի իշխանությունները որոշել են համաներմամբ ազատ արձակել 6359 դատապարտյալի: Դա արվել է ի պատասխան անցած տարվա սեպտեմբերին երկրում ստեղծված Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի առաջարկի:
Վերջին մեծածավալ համաներումը Մյանմարում իրականացվել է 2009 թվականին, երբ բանտերից ազատ արձակվեցին 7 000 բանտարկյալներ:
Կազմակերպությունը դիմել է կառավարությանը` խնդրելով ներում շնորհել այն բանտարկյալներին, որոնք ՄԱԿ-ը համարում է «խղճի կալանավորներ», եթե դրանք վտանգ չեն ներկայացնում պետական համակարգի համար: Ազատ արձակվածների առաջին խմբում 300 հոգուց 150-ը քաղբանտարկյալներ են, այդ թվում, 2005 թվականին 150 տարվա ազատազրկման դատապարտված գեներալ Խսո Տենը:
Ընդհանուր առմամբ` Մյանմարի բանտերում պահվում է 2200 «խղճի կալանավոր»: Իրավապաշտպանները հույս ունեն, որ նրանք բոլորը ազատ կարձակվեն համաներման շրջանակներում, հայտնում է NEWSru.com-ը:



























