Իտալական La Repubblica թերթը կանխատեսել է` ինչ բացահայտումներ եւ ձեռքբերումներ են սպասում մարդկությանն առաջիկա 50 տարում: Կանխատեսման համաձայն` մարդկությունը կերթեւեկի արեւային էներգիայով աշխատող ավտոմեքենաներով, կուտի լաբորատոր պայմաններում ստեղծած միս` առանց կենդանիներին սպանելու: «Մենք կվերցնենք մեզ անհրաժեշտ էներգիան Երկրի կենտրոնից, եւ վերջապես հրաժեշտ կտանք նավթին ու գազին»,- գրում է թերթը:

Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի ղեկավար, համաշխարհային մեծության գիտնական Ջովաննի Բինյանը, կատարել է շրջագայություն աշխարհի շուրջը, որպեսզի հասկանա, թե որ բացահայտումները կարող են փոխել մեր կյանքը:

Գիտնականը համոզված է, որ արդեն ծնվել  այն երեխան, որը կզբոսնի Մարսի վրա: Այնուհետեւ, նրա խոսքով, կբացահայտվի նոր կյանք: Կպահանջվի հաջողություն, որպեսզի հնարավոր լինի որսալ ազդանշանը խորը տիեզերքից, սակայն դա իրական է, եւ դա մեզ վստահություն կներշնչի, որ արեգակնային այլ համակարգում կա բանական կյանք:

Արդեն 2062 թվականին աշխատանքի մի մասը մարդու փոխաևեն կկատարեն մոլեկուլյար կոնստրուկտորները, իսկ մարդու կյանքի տեւողությունը էապես կավելանա: