Առնոլդ Շվարցենեգերը կարող է Սիլվեսթր Սթալոնեի հետ նկարահանվել «Գերեզման» (The Tomb) նոր թրիլլերում:
Ֆիլմում Ռեյ Բրեսլինը` աշխարհում անվտանգության ամենահայտնի մասնագետը, նախագծում է իդելական բանտեր` բացառելով փախուստի տարբերակները: Սակայն ճակատագրի բերումով, գլխավոր հերոսն ընկնում է իր իսկ ստեղծած բանտը: Հիմա նրա խնդիրն է դուրս պրծնել բանտից եւ գտնել նրան, ով իրեն բանտ է ստեցրել, հաղորդում է «Կինոաֆիշան»:
Աշնանը Սթալոնեն հաստատել է, որ ֆիլմում կկատարի գլխավոր դերը: Շվարցենեգերն, ըստ աղբյուրի, կմարմնավորի այլ առանցքային պերսոնաժի:
Դերասանները վերջերս համատեղ նկարահանվել են «Անկասելիները-2» մարտաֆիլմում, որը էկրան կբարձրանա օգոստոսին:



























