ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի Politico-ի հարցազրույցում ասել է, որ Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենք ունենալուց»՝ հանգստյան օրերին Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին ԱՄՆ հասցրած հարվածից հետո։
«Հիմնական եզրակացությունն այն է, որ նրանք այսօր շատ ավելի հեռու են միջուկային զենքից, քան մինչեւ նախագահի կողմից այս համարձակ քայլը կատարելը»,- Politico-ի հացազրույցում ասել է Ռուբիոն։ «Մի շարք տարբեր բաղադրիչների զգալի, շատ զգալի վնաս է հասցվել, եւ մենք նոր ենք սկսում ավելին իմանալ այդ մասին»,- ավելացրել է նա։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում կատարելով հետախուզության նախնական տվյալներին, հայտնել էին, որ ԱՄՆ-ը չի կարողացել ոչնչացնել Թեհրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, եւ որ ԱՄՆ հարվածները միայն փակել են Իրանի երկու միջուկային օբյեկտների մուտքերը։





























