Ավստրալիայում խոշոր սկանդալ է հասունանում` կապված զինված ուժերում սեռական հանցագործությունների հետ: Channel Seven News հեռուստաալիքի տրմադրության տակ են հայտնվել բռնաբարության, ոտնձգության, մանկական պոռնոգրաֆիայի  եւ թմրանյութերի տարածման մասին բողոքներ:

Միջադեպերի հիմնական մասն արձանգարվել է ռազմածովային ուժերում, հատկապես` Newcastle, Diamantina, Toowoomba եւ  Success ռազմանավերի վրա:

Բողոքներից մեկը վերաբերել է Success-ի մի սպայի, որը տեսանկարահանել է երիտասարդ նավաստու հետ ինտիմ կապը: Toowoomba նավի կին նավաստին իր հերթին բողոքել էր տղամարդկանց կողմից անթույլատրելի վարքագծի մասին: Նրա խոսքով` նավաստիները վիճել էին, թե ով առաջինը սեռական հարաբերություններ կունենա նրա հետ:

Success ռազմանավը նախկինում եւս ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել անձնակազմի անթույլատրելի վարքագծի պատճառով: Ռազմածովային նավատորմում խախտումների մասին 2011թ. փետրվարին զեկույցով հանդես էր եկել երկրի պաշտպանության նախարար Սթիվեն Սմիթը: Ի պատասխան զեկույցի` ռազմածովայի ուժերի հրամանատարը խոստացել էր բարեփոխումներ իրականացնել, արգելել զինավորականներին ալկոհոլ օգտագործել, մեղավորներին էլ խոստացել էր պատժել, գրում է Lenta.ru-ն: