Իրաքի հյուսիսում ականապատ երկու մեքենաների պայթյունի հետեւանքով վիրավորվել է 27 մարդ, այդ թվում 5 ոստիկան: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով մահացել է 1 մարդ:
Ինչպես հայտնում է «Ռոսբալտ»-ը, երկու պայթյուններն էլ որոտացել են Քիրքուք քաղաքում` բարձրաստիճան ոստիկանների տների մոտ:
Բացի այդ, այսօր երկրի հյուսիսում` Մոսուլ քաղաքում, տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է երեք գրոհային:



























