Մեքսիկացի բժիշկները ձեռքներից ասֆալտին են գցել մարդկային սիրտը, որը նախատեսված էր հիվանդին փոխպատվաստելու համար:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», միջադեպը տեղի է ունեցել ուղղաթիռի վայրէջքի ժամանակ, երբ բժիշկներից մեկը անփույթ շարժում է արել եւ վնասել սառնարանը, որտեղ գտնվել է սիրտը: Այն հայտնվել է ասֆալտի վրա, սակայն շնորհիվ հատուկ պաշտպանիշ պարկի` չի վնասվել:

Այդ միջադեպից հետո, բժիշկները բոլոր դեպքերում օրգանն օգտագործել են ըստ նշանակության` փոխպատվաստելով հիվանդին: Վիրահատությունը հաջող է անցել: