ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտել է Ամերիկայի իրական մտադրությունները. միայն Իրանի լիակատար կապիտուլյացիան ձեռնտու կլինի նրան, հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին ազգին ուղղված ուղերձում, հաղորդել է IRNA-ն։
«Ոչ մի մարդկային տրամաբանություն չի ընդունի մի ամբողջ ժողովրդին ուղղված պահանջը. «Եկեք եւ հանձնվեք»։ Այդ մարդը (Թրամփը) բացահայտել է Ամերիկայի իսկական մտադրությունները՝ նրան ձեռնտու կլինի միայն Իրանի լիակատար կապիտուլյացիան, ոչ պակաս»,- ասել է նա։
Իրանի գերագույն առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ը «հասցրել է ծանր վիրավորանք իրանցի ազգին, բայց դա երբեք չի պատահի, ԵՐԲԵՔ ՉԻ ՊԱՏԱՀԻ»։





























