Փաստաբանների հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Կոմիտեից։

Վարույթն առնչվում է ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։