«Իշխանությունները փակել են հավատավոր ժողովրդի մուտքը դեպի Մայր Աթոռ: Բազմաթիվ են ահազանգերը, որ մարդկանց թույլ չեն տալիս մոտենալ Էջմիածին քաղաքին»։ Այս մասին գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ Մայր Աթոռում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Քաղաքացիներն ու հոգևորականներն իրավապահներին թույլ չտվեցին Միքայել Սրբազանին բերման ենթարկել։ Ոստիկաններն ու ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները սկսեցին քաշքշել քաղաքացիներն ու հոգևորականներին, ինչից հետո Միքայել Սրբազանի ինքնազգացողությունը վատացավ։