Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապանյանի հետևից եկած ԱԱԾ հատուկջոկատայինները, կարմիրբերետավորներն ու դիմակավորված ոստիկանները լքեցին վեհարանի տարածքը և հեռացան։
NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ դեղին «Համմեր»–ով ժամանած հատուկջոկատայինների մի խումբ դեռ մնում է Մայր աթոռի տարածքում։
Նշենք, որ Էջմիածնում իրավիճակը լարված է, ԱԱԾ–ն գնացել է Աջապահյանին ձերբակալելու, սակայն հավաքված քաղաքացիները թույլ չեն տալիս, որ նրան բերման ենթարկեն։











