Երեւան–Էջմիածին ճանապարհին ոստիկանները խուզարկում են քաղաքացիենրի մեքենաները։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
Նշենք, որ վաղ առավոտից Մայր Աթոռում իրավիճակը լարված էր։ Հարյուրավոր ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ և հատուկջոկատայիններ էին ժամանել Մայր Աթոռ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին բերման ենթարկելու նպատակով։ Միքայել Սրբազանն ինքնակամ դուրս եկավ Վեհարանից, սակայն հոգևորականներն ու քաղաքացիներն իրավապահներին թույլ չտվեցին նրան բերման ենթարկել։ Ժամեր անց իրավապահները հեռացան Մայր Աթոռից։
Շուրջ 5 ժամ է՝ հավատացյալ քաղաքացիների հոսքը Մայր Աթոռ չի դադարում։ Նրանք հավաքվում են Մայր Աթոռում՝ իրենց աջակցությունը հայտնելու Միքայել Սրբազանին։











