Ինչո՞ւ է պատերազմից տուժած Իրանի այսպես կոչված «Գերագույն առաջնորդ» այաթոլլահ Ալի Խամենեին այդքան անամոթաբար և հիմարաբար պնդում, որ հաղթել է Իսրայելի հետ պատերազմում, երբ գիտի, որ իր պնդումը սուտ է։ Դրա մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Որպես մեծ հավատքի տեր մարդ՝ նա չպետք է ստի։ Նրա երկիրը ավերված էր, նրա երեք չարակամ միջուկային օբյեկտները՝ ԱՎԵՐՎԵԼ ԵՆ, և ես ՄԻԱՆՇԱՆԱԿ գիտեի, թե որտեղ է նա թաքնվում, և ես թույլ չէի տա, որ Իսրայելը կամ ԱՄՆ զինված ուժերը, որոնք անկասկած աշխարհի մեծագույնն ու ամենաազդեցիկն են, խլեն նրա կյանքը»։

Ես նրան փրկեցի շատ այլանդակ ու ամոթալի մահից, և նա պարտավոր չէ ասել՝ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓ»։

Իրականում, պատերազմի վերջին գործողության ժամանակ ես պահանջեցի, որ Իսրայելը վերադարձնի ինքնաթիռների շատ մեծ խումբ, որոնք ուղիղ Թեհրան էին ուղևորվում՝ սպասելով մեծ օրվան, գուցե եզրափակիչ նոկաուտին։

Կլինեին հսկայական վնասներ, և բազմաթիվ իրանցիներ կմահանային։ Դա պետք է լիներ ամբողջ պատերազմի ամենամեծ հարձակումը։

Վերջին մի քանի օրերի ընթացքում ես աշխատել եմ պատժամիջոցների հնարավոր մեղմացման և այլ բաների վրա, որոնք Իրանին կտան լիարժեք, արագ և ամբողջական վերականգնման շատ ավելի մեծ հնարավորություն։ Պատժամիջոցները կծում են։ Բայց ոչ, փոխարենը ես ստանում եմ զայրույթ, ատելության և զզվանք պարունակող հայտարարություն, և ես անմիջապես դադարեցնում եմ պատժամիջոցների վերացման և շատ ավելինի վրա ուղղված բոլոր աշխատանքները։

Իրանը պետք է վերադառնա Համաշխարհային կարգի հուն, հակառակ դեպքում նրանց համար ամեն ինչ միայն կվատանա։ Նրանք միշտ այնքան զայրացած, թշնամաբար են տրամադրված և դժբախտ են, և տեսեք, թե դա ինչ տվեց նրանց՝ այրված, պայթեցված երկիր՝ առանց ապագայի, պարտված բանակ, սարսափելի տնտեսություն և ՄԱՀ՝ շուրջբոլորը։ Նրանք հույս չունեն, և միայն ավելի վատ է լինելու»,- գրել է Թրամփը։