Միջմոլորակային «Ֆոբոս Գրունտ» կայանը Երկրի ուղեծրից դուրս կգա հունվարի 15-ի երեկոյան եւ կընկնի Խաղաղ օվկիանոս` Չիլիի ափերից ոչ հեռո: Այդպիսին է Ռոսկոսմոսի կանխատեսումը:
Դաշնային տիեզերական գործակալության նախորդ հաշվարկներով` կայանն ընկնելու էր Ատլանտյան օվկիանոսում, իսկ ԱՄՆ ռազմավարական հրամանատարությունը նշում էր Աֆղանստանի տարածքը:
Եվրոպական տիեզերական գործակալությունը ենթադրում է, որ «Ֆոբոս Գրունտը» ուղերծրից դուրս կգա հունվարի 15-ին, մոսկովյան ժամանակով ժամը 23:28-ին, փոխանցում է «Իբնտերֆաքսը»:
Նշենք, որ կայանը մշակվել էր դեպի Մարսի արբանյակ Ֆոբոս ուղարկելու համար, որտեղից սարքը պետք է վերցներ գրունտի նմուշ եւ վերդառնար Երկիր: Այն բաց էր թողնվել 2011թ. նոյեմբերի 9-ին, սակայն անհայտ պատճառներով որոշ շարժիչներ չէին միացել, եւ «Ֆոբոս Գրունտը» մնացել էր Երկրի ուղեծրում:




























