Թուրքիայի Բուրսա քաղաքի մանկական հիվանդանոցի վիրաբույժ Իլքեր Շահինը Ամանորին Ձմեռ պապի շորերով եւ նվերներով այցելել է տոնական օրերին վիրահատված 8-ամյա Զեյնեփին, որից հետո նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ վիրաբույժ Իլքեր Շահինը եւ բուժքույրերը նվերներով այցելել են Ամանորին վիրահատված եւ Ամանորը նշել չկարողացած 8-ամյա աղջնակին եւ նվերներ հանձնել՝ փորձելով հոգեբանական աջակցություն ցույց տալ։
Սակայն մեծ է եղել բժշկի զարմանքը, երբ տոներից հետո իմացել է, որ իր դեմ հետաքննություն է սկսվել։ Նրան մեղադրում են այն բանում, որ Ձմեռ պապի շորերով շրջել է հիվանդանոցում։ Հետաքննության շրջանակներում հարցաքննել են նաեւ փոքրիկ աղջկան, ով իմանալով, որ իրեն հաճելի անկանկալ մատուցելու համար մեղադրվում է իր սիրելի բժիշկը, շատ է տխրել։




























