Եթե Իրանի դեմ բլից կրիգը հաջողվեր, ակնհայտ է, որ կլիներ Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ճեղքելու փորձը, ուստի նրանք զորավարժություններ էին անցկացնում Նախիջեւանում։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտնել է հաղորդման հյուրը՝ արեւելագետ, Իրանի գծով մասնագետ Կարինե Գեւորգյանը։

«Այժմ բարձր է մնում հարձակման հավանականությունը, քանի որ Իրանը դեռ ամոքում է վերքերը, վտարում անլեգալ միգրանտներին, որոնց հեշտ է գնել այն բանի համար, որպեսզի նրանք օբյեկտներ հրկիզեն, անօդաչուներ արձակեն եւ այլն։

Իրանի համար չկա Զանգեզուրի միջանցք, այլ կա հայկական Սյունիք։

Նրանց համար դա հայ ժողովրդի մասին հոգալու հարց չէ, այլ իրենց սեփական անվտանգության հարց, որին նրանք խիստ զգայուն են վերաբերվում։ Բայց հիմա, երբ նրանք ուշքի են գալիս, դա դեռ կարելի է անել»,- նշել է Գեւորգյանը։