Լեհ բնակիչը բրիտանական դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, ով փորձել է կենդանի-կենդանի թաղել իր սիրուհուն: 27-ամյա Միխելինա Լեւանդովսկայան հրաշքով կենդանի է մնացել, իսկ 26-ամյա Մարցին Կասպրժակը հայտնվել է դատապարտյալի աթոռին:
Դեպքը տեղի է ունեցել 2011-ի մայիսին, անգլիական Հադերսֆիլդ քաղաքում: Կասպրժակը սկզբում էլեկտրաշոկով անշարժացրել է սիրուհուն եւ իրենց 3-ամյա որդուն: Այնուհետեւ սկոտչով փակել է նրանց բերանը, տեղավորել մեծ թղթյա արկղում եւ թաղել անտառում` ծածկելով 40 կգ-անոց ծառով, գրում է Dni.ru-ն:
Այդ անելուց հետո, Կասպրժակը Facebook սոցիալական ցանցում փոխել է իր ստատուսը, դարձնելով «միայնակ», թեեւ նրա ընկեր ու հանցակից 18-ամյա Պատրիկ Բորիսը խորհուրդ էր տվել ստատուսը դարձնել «ամեն բան բարդ է»:
Միաժամանակ, Լեւանդովսկայան, գիտակցության գալով, կարողացել է ազատվել ամուսնական մատանու օգնությամբ, ապա փորել հողն ու դուրս գալ հողի մակերեւույթ: Նրան նկատել է այդ վայրով անցնող վարորդը:
Կասպրժակը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով: 2011-ի դեկտեմբերին, Լիդսի արքայական դատարանը նրան մեղավոր է ճանաչել: Ինքը` լեհ երիտասարդը, դատարանում իր քայլը բացատրել է նրանով, որ «զզվել էր» ընկերուհուց եւ որոշել էր «վախեցնել» նրան` որ չզրկի իրեն երեխային խնամելու իրավունքից:




























