Երկօրյա այցով Հայաստանում գտնվող ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասն այսօր այցելել է Եղեգնաձորում տեղակայված Հայաստանում ԵՄ առաքելության կենտրոնակայան։

NEWS.am–ը փորձել է հարց ուղղել ԵՄ բարձր ներկայացուցչին՝ արդյոք Բաքու կատարած այցի ժամանակ ինքը բարձրացրել է հայ գերիների հարցը, սակայն, թույլ չեն տվել մեր թղթակցին մոտենալ Կալասին։

Նշենք, որ մինչեւ Եղեգնաձոր գնալը Կալասը հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, իսկ վաղը սպասվում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիս։