Մաքսիմ Գալկինը Twitter-ում տեղադրել է իր հարսանիքի լուսանկարները:

Հիշեցնենք, որ 2011-ի դեկտեմբերի 24-ին, կայացել է ռուսական շոու բիզնեսի «դարի հարսանիքը»` 35-ամյա հումորիստ Մաքսիմ Գալկինի եւ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչեւան: Գալկինի համար սա առաջին ամուսնությունն է, իսկ Պուգաչեւայի համար` արդեն 5-րդը: Վերջինս հույս ունի, որ սա վերջինը կլինի:

Լուսանկարներից մեկում զույգը պարում է, մյուսը կոչվում է «Մեր ընտանիքը...», որտեղ Գալկինից ու Պուգաչեւայից բացի երեւում է նաեւ Ֆիլիպ Կիրկորովը` Պուգաչեւայի նախկին ամուսինը:

Եվ վերջապես, ամենագրավիչ լուսանկարում, երջանիկ զույգը համբուրվում է, գրում է НТВ -ն: