3D ձեւաչափով թողարկված «Առյուծ արքան» մուլտֆիլմի մեծ հաջողությունից հետո, այս հանգստյան օրերին 3D տարբերակով կներկայացվի նաեւ «Գեղեցկուհին եւ հրեշը» հայտնի մուլտֆիլմը:
Box Office Mojo կայքի փորձագետների կարծիքով` հենց այս մուլտֆիլմն է մրցում Մարկ Ուոլբերգի մասնակցությամբ նոր` «Մաքսանենգություն» (Contraband) քրեական դրամայի հետ:
Լայն էկրան դուրս կգա նաեւ Մարգարետ Թետչերի մասին պատմող «Երկաթե տիկինը» (The Iron Lady) ֆիլմը:
Անցնող շաբաթվա ընթացքում` հունվարի 6-12-ն ամերիկյան վարձույթում նախապատվությունը տրվել է «Մոլագարը» (The Devil Inside) սարսափ ֆիլմին (մոտ 38.3 մլն դոլար): Լավագույն տասնյակում են նաեւ «Չիրականացված առաքելություն. Ֆանտոմ արձանագրությունը», «Շերլոկ Հոլմս. ստվերների խաղը», «Վիշապի դաջվածքով աղջիկը» եւ այլն: Ընդ որում` առաջին երկու ֆիլմերը ցուցադրվում են նաեւ Հայաստանում:











