Հեղինակավոր What Car ամսագրի վարկածով տարվա ավտոմեքենա է ճանաչվել գերմանական ավտոարտադրողի Volkswagen «Up!»-ը:
Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, եզրափակիչում Up-ը առաջ է անցել ավելի թանկարժեք մրցակիցներից` նոր BMW 3-series-ից, Porsche 911-ից եւ Ford Mondeo-ից:
«Volkswagen Up-ը այս տարվա լավագույն մեքենան է, քանի որ դրանում համադրվում են հաճելին, որակը, տարածությունն ու խնայողությունը»,-նշել է պարբերականի ղեկավար Չաս Հալետը:
Ամսագրի պարգեւները հանձնվում են մի շարք կատեգորիաների համար, եւ երկու անգամ դրանց արժանացել են Ford Mondeo-ին եւ Audi TT-ն: Ընդհանուր առմամբ գերմանական ավտոարտադրողներին 18 մրցանակներից բաժին է ընկել 11-ը: «Ամենաերկարակյաց» հաղթողը դարձել է BMW 3-series-ը, որը յոթերորդ տարին անընդմեջ հաղթում է «Ավտոմեքենա` թոփ մենեջերի համար» անվանակարգում, գրում է Autocar-ը:




























