Ֆրանիսայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) բոլորին` հանրապետականներին, դեմոկրատներին  եւ հումանիստներին կոչ է անում հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 14:00-ին մասնակցել  քաղաքացիական հանրահավքի` աջակցություն հայտնելով Սենատում քննարկվող, օերնքով ճանաչված բոլոր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, հաղորդում է  «Nouvelles d`Arménie»-ին:

Կազմակերպությունն իր հայտարարության մեջ նշում է. «Մենք կոչ ենք անում արադարության ջատագով քաղաքացիներին դատապարտել ժխտողականությունը, որը երկրորդ անգամ է սպանում զոհերին, տարածում ատելություն եւ ֆանատիզմ:

Ո'չ ժխտողականությանը, ռասիզմին եւ այլատյատությանը:  Ո'չ  թուրքական առաջնորդների կողմից հանցագործութունների  խրախուսմանն ու սպառնալիքներին: Այո' հանրապետական օրինագծին, որը պաշտպանում է մարդկային արժանպատվութունը»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել էր  դեկտեմբերի 22-ին, իսկ հունվարի 23-ին կքննարկվի Սենատում: