Իտալական «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի աղետի արդյունքում տուժածների թիվը հասել է 40-ի, նրանցից ոմանք գտնվում են ծանր վիճակում:

Ավելի վաղ հաղորդվում էր  14 տուժածի, ինչպես նաեւ 8 զոհի մասին, սակայն տեղական իշխանությունները հաստատել են միայն երեքի մահը:

Հիշեցնենք, որ «Կոստա Կոնկորդիան», որի վրա գտնվել է 4,2 հազ. մարդ, նավաբեկության էր ենթարկվել  հունվարի 14-ին, Տոսկանայի ափերի մոտ գտնվող Ջիլո կղզու մոտ:

Բացի այդ, փրկարարները որոնում են եւս 70 ուղեւորի:

Տուժածների մեծ մասը տեղափոխվել են տեղի հիվանադոցներ, բժիշկները հիմնականում ախտորոշել են վերջույթների կոտրվածքներ, բազմաթիվ վնասվածքներ եւ ցրտահարություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միժամանակ` ի հայտ են գալիս  կատարվածի նոր մանրամասներ: Փրկված ուղեւորները պատմում են, որ անձնակզմի մոտ  շփոթվածություն էր նկատվում: Տարհանման հրահանգ չի եղել, ոչ ոք փրկարար նավակներ չի իջեցերել, արդյունքում` մի քանի ուղեւորներ նախընտրել են փրկվել` ցած նետվելով:

Երբ նավակներն իջեցրել են ջրի մեջ, ոչ ոք չի հետեւել, թե քանի մարդ է այնտեղ տեղավորվում:

«Դուք դիտե՞լ եք «Տիտանիկ» Ֆիլմը: Ամեն ինչ այդպես էլ եղավ»,-պատմել է ամերիկացի զբոսաշրջիկը:» Ամենուր լսվում էր ապակու ձայն, լույս չկար: Ոչ ոք չգիտեր, ինչ է կատարվում»: