Իրաքի Բասրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհված շիա ուխտավորների թիվը հասել է 53-ի, եւս 137 մարդ վիրավորվել է: Նման տվյալներ է ներկայացնում РБК-ն` վկայակոչելով Reuters-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 50 զոհի մասին:
Մոտ օրերին զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից շատերի վիճակը ծանր է:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը կատարվել է քաղաքի սահմանին գտնվող հսկիչ անցակետերից մեկում, որով անցել է շիա ուխտավորների շարասյունը: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը:
Այդ օրերին շիաները ոտքով ուղեւորվում էին իրենց համար սրբազան Քերբելա քաղաք` իմամ Հուսեյնին նվիրված արարողությանը մասնակցելու համար:




























