Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բեյրութում հանդիպել է Լիբանանի վարչապետ Նեջիփ Միքաթիի հետ, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Դավութօղլու-Միքաթի հանդիպումից հետո Դավութօղլուն նշել է, թե Լիբանանի կայունությունը Թուրքիայի համար շատ կարեւոր է։ «Ցանկանում եմ, որ Լիբանանում տեղի ունեցած ազատ եւ արդար ընտրությունները օրինակ ծառայեն մյուս արաբական երկրների համար»,-ասել է Դավութօղլուն։