Ուկրաինուհին իր ճապոնացի երկրպագուին խելագարության է հասցրել: Ավելի ճիշտ, նա նրան լքել է Դնեպրոպետրովսկի օդանավակայանում, իսկ հոգեբուժարան հասցրել են բժիշկները, այն բանից հետո, երբ օտարերկրացին մեկ ամբողջ օր անշարժ նստել է օդանավկայանի սրահում:
Ինչպես հաղորդում է BBC-ին, 34-ամյա ճապոնացին Դնեպրոպետրովսկ է ուղեւորվել դեկտեմբերի 7-ին: Հունվարի 9-ին նրա ծանոթ ուկրաինուհին եւ վերջինիս հարազատները նրան տարել են օդանավակայան: Այստեղ սիրահարների միջեւ վիճաբանություն է ծագել, եւ կինը ճապոնացուն թողել է մենակ` չսպասելով նրա թռիչքին: Տղամարդն իր հերթին հրաժարվել է թռիչքի գնալ, ավելին, նա գրեթե մեկ օր անշարժ նստել է օդանավակայանի սրահում` հրաժարվելով որեւէ մեկի հետ շփվել:
Նման վարքագիծը կասկած է առաջացրել օդանավակայանի աշխատողների մոտ, ովքեր հրավիրել են թարգամանիչների եւ բժիշկների: Օտարերկրացուն զննած բժիշկները որոշել են նրան տեղափոխել հոգեբուժարան:
Համացանցային ֆորումներում նրակայացվում է այս միջադեպի հետեւյալ վարկածը. իր հարենիքում ճապոնացին ծանոթացել է դնեպրոպետրովսկցի աղջկա հետ, ով կես տարի ապրել է նրա բնակարանում եւ ճապոնացու հաշվին օգնել իր ընտանքին: Հետո աղջիկը վերադարձել է Դնեպրոպետրովսկ` խոստանալով ամուսնանալ ճապոնացի երկրպագուի հետ, սակայն հայրենիք վերադառնալով, նա այլեւս չի պատասխանել երկրապագուի զանգերին: Ճապոնացին որոշել է անձամբ մեկնել Դնեպրոպետրովսկ, որտեղ էլ պարզել է, որ իր սիրեցյալն արդեն ամուսնացած է: Ենթադրվում է, որ այս լուրն էլ ազդել է նրա հոգեվիճակի վրա, փոխանցում է «РБК»-ն:




























