Չինաստանում ոստիկանները վազքով են հետապնդել մեքենա գողացողին: Մինչ նրանց կհաջողվեր կանգնեցնել գողին, վերջինս հասցրել է հարվածել մի քանի մեքենայի:
Միջադեպը տեղի է ունեցել օրը ցերեկով բանուկ հանգույցի վրա: Տեսաձայնագրության մեջ երեւում է, թե ինչպես են երկու ոստիկան փորձում վազքով հետապնդել մեքենա գողացողին: Նրանք ինչ-որ պահի գողին բռնում են խցանումների պատճառով, սակայն չարագործը դուրս է պրծնում օղակից` ետ շարժվելով եւ հարվածելով մոտոցիկլին:
Բայց խցանումները նրան հանրավորություն չեն տալիս շարունակել ճանապարհը: Ոստիկանները նորից հասնում են նրան, գողը եւս մի քանի մեքենայի հարվածելով` կանգ է առնում:
Հաղորդվում է, որ միջադեպի արդյունքում ընդամենը 13 ավտոմեքենա է տուժել, գրում է «РБК»-ն:




























