Պարզվում է, մարիխուանա օգտագործելը վտանգավոր չէ թոքերի համար, սակայն գլխի հետ կապված կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ:
Լայնածավալ հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարիխունա ծխող անձանց մոտ թոքերը լավ վիճակում են մնում, սակայն դրա պատճառով կարող է թուլացնել մարդկանց զգոնությունը, այն կարող է առաջացնել հիշողության, սովորելու հետ կապված դժվարություններ, տեղեկացնում է The New York Times-ը:
ԱՄՆ ազգային առողջապահության ինստիտուտի ֆինսավորմամբ իրականացվել է ծրագիր, որի շրջանակում գիտնականները 20 տարվա ընթացքում հետեւել են գիտափորձի 5.100 մասնակցի: Հետազոտության սկզբում նրանք միջինը եղել են 25 տարեկան, կեսից ավելին ծխել են մարիխունա կամ սովորական ծխախոտ, կամ էլ` եւ մեկը, եւ մյուսը:
Հետազոտության արդյունքները վկայում են, որ յոթ տարի շարունակ օրվա ընթացում մեկ գլանակ ծխելը բացասաբար չի ազդում թոքերի վրա, սակայն 10 տարուց հետո շնչառական օրգաններն սկսում են վնասվել:




























