Մետաղական հագուստ կրող ֆիզիկոսը, «Consumer Electronics Show 2012» ցուցահանդեսի ժամանակ, օգնել է կոշտ դիսկեր արտադրող «ioSafe» ընկերությանը շուկա հանել իր ապրանքները, ինքնաշեն «կայծակ կրակող» սարքով մինչեւ մեկ մլն վոլտ կրակելով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ինքնաշեն մետաղական «ատրճանակով», Օսթին Ռիչարդսը, ով հայտնի է «դոկտոր Մեգավոլտ» անունով, վերջին 10 տարիներին հյուրախաղերի է մեկնել ողջ աշխարհում, ցուցադրելով իր պատրաստած սարքը, որը էլեկտրական հոսանք է կրակում, որը նման է կայծակի: Տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:



























