ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան բանակի հասցված հարվածները բնութագրել է որպես չափազանց հաջողված։ Դրա մասին նա հայտարարել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողներին՝ պատասխանելով հարցերին Ֆլորիդա թռիչքից առաջ։ Զրույցը, մասնավորապես, վերաբերել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Վաշինգտոն կատարելիք այցին։
«Մենք կխոսենք շատ բաների մասին։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել ենք անհավանական հաջողություններ, մի բան, որը ոչ ոք չի ունեցել շատ, շատ տարիների ընթացքում»,- ընդգծել է Թրամփը։
Մեկնաբանելով հարվածների հետևանքները՝ նա հավելել է. «Այժմ կարելի է օգտագործել «ոչնչացում» բառը»։ Ըստ Թրամփի՝ խոսքը հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտների ոչնչացման մասին է։
«Դրանք ոչնչացվել են»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։





























