Մոսկվայում 67 տարեկան հասակում վախճանվել է հայտնի ռեժիսոր Եվգենի Գինզբուրգը: Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մահվան պատճառն ուղեղի կաթվածն է եղել:
Գինզբուրգը ծնվել է 1945թ-ին Չելյաբինսկում: Որպես գլխավոր ռեժիսոր` նրա առաջին լիամետրաժ հեռուստատեսային աշխատանքները 70-ականների սկզբներին են պատկանում: Գինզբուրգի առաջին ֆիլմը` «Նրա երիտասարդության բաղադրատոմսը», Լյուդմիլա Գուրչենկոյի մասնակցությամբ, էկրաններին ցուցադրվել է 1983 թ-ին:
Նա եղել է «Վտանգավոր ճանապարհորդության ուրախ քրոնիկան», «Ավերված նավերի կղզին», «Աննա» եւ մի շարք այլ ֆիլմերի ռեժիսորը:




























