«Ալ Քաիդա»  ահաբեկչական խմբավորման մի քանի տասնյակ գրոհայիններ  գրավել են  Եմենի մայրաքաղաք Սանայից 170 կմ հեռավարության վրա գտնվող Ռադա քաղաքը:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, գրոհայինները հունվարի 15-ին մտել են քաղաք, հաղթահարել տեղական փոքրաթիվ ոստիկանության դիմակայությունը եւ գրավել հին քաղաքն ու մզկիթը: